Մշտական ներկայացուցիչ

Վիկտոր ԲԻՅԱԳՈՎ

ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության
մշտական և լիազոր ներկայացուցիչ

ՀՀ նախագահի 2018թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՚ Մոսկվա):

Ծննդյան թիվն ու վայրը

1972թ. մարտի 8-ին, Երևան 

Կրթությունը

1988-1994թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերեն լեզվի ֆակուլտետ

1996-1998թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 

Աշխատանքային գործունեություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների վարչության Միջինասիական երկրների բաժնի ռեֆերենտ

1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի կցորդ

1998-2000թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերություն֊ների 2-րդ բաժնի կցորդ, այնուհետև' 3-րդ քարտուղար

2000-2002թթ. Ռումինիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2003-2005թթ. ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 2-րդ քարտուղար

2005-2008թթ. Գերմանիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար 

2009-2010թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի 2-րդ, այնուհետև' 1-ին քարտուղար

2010-2014թթ. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության 1-ին քարտուղար, Բրյուսել

ապրիլ-հունիս 2014թ.ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ԱՄՆ և Կանադայի բաժնի 1-ին քարտուղար

2014-2018թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

10.09.2018թ. ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար  

Դիվանագիտական աստիճանը'

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 

Օտար լեզուներ

ռուսերեն, անգլերեն