Լուրեր

ՀԱՊԿ Մշտական խորհուրդը համաձայնեցրեց «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ» որոշման նախագիծը

24.01.2017

Կից լուսանկարներ

ՀԱՊԿ Մշտական խորհուրդը համաձայնեցրեց «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ» որոշման նախագիծը

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 24-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Որոշում է կայացվել տվյալ նախագիծը հավանության արժանացնելու վերաբերյալ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշման նախագիծը ներկայացնել ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին՝ անհատական կարգով հաստատմանը:
ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առընչվող այլ հարցերի և փաստաթղթերի շարքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններ համաձայնեցման:
Մշտական խորհրդի նիստի ավարտին ընդունվել է ամփոփիչ արձանագրություն: