Կրթություն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 26 պետական(որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) եւ 33 ոչ պետական (արոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Բարձրագույն կրթություն կարելի Է ստանալ տարբեր կարգի ուսումնական հաստատություններում` համալսարաններ, ինստիտուտներ, ակադեմիաներ եւ կոնսերվատորիա:
Հայաստանի գիտա-կրթական համակարգի առավել տարածված ճյուղերից են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը, բժշկությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հայագիտությունը …:
Բարձրագույն կրթության ոլորտների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության www.edu.am, http://studyinarmenia.org/ եւ http://amhe.am/ կայք-Էջերից, ինչպես նաեւ բարձրագույն կրթության հաստատությունների կայքերից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում Է քննություններ ՀՀ ոչ պետական բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու նպատակով: (մանրամասներ)
Երևանի պետական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1920թ.: Ֆակուլտետներ` պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արևելագիտության, ժուռնալիստիկայի, փիլիսոփայության և հոգեբանության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության: Ուսուցման լեզու` հայերեն: Կայք` www.ysu.am |
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1930թ.` 1922 թվականից Երևանի պետական համալսարանի կազմում գործող բժշկական ֆակուլտետի հիմքի վրա: Ֆակուլտետներ` ընդհանուր բժշկության, հանրային առողջության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հետբուհական և շարունակական կրթության: Ուսուցման լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կայք` www.ysmu.am |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան |
|
![]() |
1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) իրավաժառանգորդ: Ֆակուլտետներ` քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության, էլեկտրոտեխնիկական, մեքենաշինության, ընդերքաբանության և մետալուրգիայի, կիբերնետիկայի, էներգետիկական, ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի, տրանսպորտի համակարգերի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, մեխանիկամեքենագիտական, հեռակա ուսման: Ուսուցման լեզուներ` հայերեն, անգլերեն: Կայք. www.seua.am |
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1935թ.: Ֆակուլտետներ`օտար լեզուների(անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն, պարսկերեն), ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների (անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն), լեզվաբանության և միջմշակութային համագործակցության: Ուսուցման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կայք. www.brusov.am |
Երևանի պետական տնտեսագիտական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1975թ.: Հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից` կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից, այնուհետև, ավելի քան չորս տասնամյակ, որպես տնտեսագիտական ֆակուլտետ եղել է Երևանի պետական համալսարանի կազմում: Ֆակուլտետներ. կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման եվ աուդիտի: Ուսուցման լեզուներ. հայերեն, անգլերեն: Կայք. www.asue.am |
Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: Ֆակուլտետներ. բժշկա-կենսաբանական, զբոսաշրջության և գովազդի, իրավագիտության, լրագրության և բանասիրության, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, հասարակական-քաղաքական գիտությունների, տնտեսագիտական, օտար լեզուների, ֆիզիկատեխնիկական: Ուսուցման լեզու. ռուսերեն: Կայք. www.rau.am |
Հայաստանում ֆրանսիական համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 2003թ.` Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 1995 թ. ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ֆակուլտետներ՝ իրավաբանական, կառավարման, մարքեթինգի: Ուսուցման լեզուներ. հայերեն, ֆրանսերեն: Կայք. www.ufar.am |
Հայաստանի ամերիկյան համալսարան |
|
![]() |
Հիմնադրվել է 1991թ.: Համալսարանի հաստատումը իրականացվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների և ԱՄՆ երկու խոշոր հաստատությունների Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Կալիֆորնիայի համալսարանի (UC) աջակցության շնորհիվ: Ֆակուլտետներ. բիզնես կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և համակարգային կառավարման, համակարգչային և ինֆորմագիտության, համակարգչային և տեղեկատվական գիտության, տնտեսագիտության,հանրային առողջապահության, որպես օտար լեզու անգլերենի ուսուցման, իրավագիտության, բիզնեսի և մենեջմենթի, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների: Ուսուցման լեզու՝ անգլերեն: Կայք. www.aua.am |
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա |
|
![]() |
Հիմնադրվել է 2001թ.: Ֆակուլտետներ` տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և կառավարման, միջազգային հարաբերությունների, իրավաբանական, զբոսաշրջության, լեզվաբանության, առողջապահության կառավարման: Ուսուցման լեզուներ` հայերեն, անգլերեն: Կայք` www.eriicta.am |