• English
  • Հայերեն
  • Русский
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՀԱՊԿ
    • Փաստաթղթեր
    • ՀԱՊԿ մարմինները
    • Հայաստանը ՀԱՊԿ-ում
  • Նորություններ և տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ

13 հոկտեմբերի, 2016
Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

Նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նեղ կազմով համատեղ նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 9:30 (մուտքը՝ միայն լուսանկարիչներ):

Նիստը ժամը 10:20 կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ (մուտքը՝ լուսանկարիչներ և օպերատորներ):

Նիստին կհաջորդի փաստաթղթերի ստորագրման արարողություն (մուտքը՝ լուսանկարիչներ և օպերատորներ):

Ժամը 9:00-ից Հայաստանի արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և անվտանգության խորհրդի քարտուղարը կդիմավորեն նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Ժամը 9:15 նախատեսված է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ լուսանկարում (մուտքը՝ լուսանկարիչներ և օպերատորներ):

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Խնդրում ենք յուրաքանչյուր միջոցառման դեպքում ԱԳՆ մոտենալ առնվազն 30 (երեսուն) րոպե առաջ:

Օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են արարողակարգային նկարահանման համար հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունում մինչև հոկտեմբերի 13-ը, ժամը՝ 23:55:

Խնդրում ենք հավատարմագրումը կատարել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով` press@mfa.am՝ նշելով օպերատորի և լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը: Հնարավոր հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել a.baldryan@mfa.am էլ-փոստի հասցեով կամ զանգահարել +374 60 620 214 (Աստղիկ Բալդրյան):

Միջոցառման լուսաբանմանը կարող են մասնակցել ԶԼՄ միայն այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ԱԳՆ 2016թ. հավատարմաքարտ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2, Արմյանսկի պերեուլոկ,
101990 Մոսկվա, Ռուսաստան

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: